Գեղատեսիլ լեռների մեջ երջանիկ
Բոյ ես քաշում ազատ, անո՛ւշ Հայաստան,
Վերածնված, ծաղկած այգի, անուշիկ,
Դեմքիդ ժպիտ զվարթ, անո՛ւշ Հայաստան։
Որդիներդ անվախ, կռվում անվեհեր,
Հայրենական պատերազմում անձնվեր,
Քանի տասնյակ գեներալներ, հերոսներ
Բարձրացրին փառքդ, անո՛ւշ Հայաստան։
Օրստօրե ստեղծում ես կյանք ու սեր,
Ակադեմիադ արևի պես լույսն է մեր,
Երաժիշտներ, բանաստեղծներ, բանվորներ,
Գիտնական շատ ունես, անո՛ւշ Հայաստան։
Պանդուխտ զավակներդ դեպի քեզ կանչե,
Լավդ տեսնի՝ քո թշնամին ամաչե,
Պատմությունդ ողջ աշխարհը ճանաչե,
Երևանն է սիրտդ, անո՛ւշ Հայաստան։
Ցավ ունեիր դու մահացու, անփարատ,
Վերքդ բուժեց Մեծ Լենինը գթառատ,
Հայոց անմահ հոգով շնչեցիր ազատ
Ու կապրես հավիտյան, անո՛ւշ Հայաստան։
Դեմքդ կարմիր, օրդ կարմիր, դու կարմիր,
Ունես նոր վերելքի փայլուն ծրագիր,
Ինձ համար աշխարհում միակ հատընտիր,
Մի հատիկ, աննման ես, անո՛ւշ Հայւսստան։