փակել փակել

Մի գնա մի գնա

Խոսք: Հասմիկ Մանասերյան
Երաժշտություն: Հասմիկ Մանասերյան
Մի՛ գնա, մի՛ գնա, սիրելիս,
Մի՛ նայիր, մի՛ տանջիր ինձ այդպես,
Տես, սիրո արցունքներն աչքերիս,
Ծնկաչոք աղաչում եմ ես քեզ։
 
Աշխարհում սիրեցի քեզ միայն,
Սիրեցի, պաշտեցի կույրի պես,
Ու հիմա լալիս եմ ես անձայն
Եվ անխոս հայացքով նայում քեզ... 
 
Անցածը մի՞թե էլ չի գա ետ,
Մի՞թե երազ էիր, որ անցար,
Ժպտացիր, խաղացիր կյանքիս հետ
Ու հետո հավերժող հուշ դարձար։