փակել փակել

Թառը դոշիս

Խոսք: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Երաժշտություն: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Թառը դոշիս զօր ու գիշեր
Սալթ քեզ համար խաղ եմ կանչում,
Բաղը շատ կան սիրուն ղշեր,
Համա, լորս, քեզ եմ կանչում։

	Մեկ արի, յար ջան,
	Յաղութ ու մարջան,
	Շողշողուն քարս,
	Անգին գոհարս։

Ընչի էդպես հեռու ընկար,
Գնացիր, էլ ետ չես գալիս,
վայ թե ընձեն լավը գտար,
Իմ սիրտն է քեզ համար լալիս։

	Մեկ արի, յար ջան,
	Յաղութ ու մարջան,
	Շողշողուն քարս,
	Անգին գոհարս։

Անսիրտ, հեչ չէ՝ թաք մեկ անգամ
Արի, տեսնիմ երեսդ լույս,
Մի սիրտ մնաց, էն էլ քեզ տամ,
Հոտուն վարդս, դրախտի բույս։

	Մեկ արի, յար ջան,
	Յաղութ ու մարջան,
	Շողշողուն քարս,
	Անգին գոհարս։


Քանի դեռ որ շունչ կա մեջս,
Քեզնեն բնավ չեմ կշտանա,
Ինչքան էլ որ հոգիս տանջես,
Ոչ մի վայրկյան չեմ վշտանա։

	Մեկ արի, յար ջան,
	Յաղութ ու մարջան,
	Շողշողուն քարս,
	Անգին գոհարս։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)