Սարի սև աղջիկ, սիրովդ ապրում եմ,
Քեզնից սեր առնել ես փափագում եմ,
Անքուն, անդադար միշտ քեզ եմ կանչում,
Ոտքիդ տեղերն են ծաղկում, կանաչում։
Գիշեր ու ցերեկ դու իմ երազն ես,
Քեզնով եմ ապրում, սրտիս մուրազն ես,
Ծառերը ծաղկում են տարին մի անգամ,
Իսկ դու գարուն ես՝ հավերժ անթառամ։
Անցնում են կյանքիս ջահել օրերը,
Բայց միշտ պայծառ է մնում քո սերը,
Ես քո գուսանն եմ, ինձ մի՛ չարչարի,
Ե՛կ, կյանքիս կյանք բեր քո սրտով բարի։
Գիշեր ու ցերեկ դու իմ երազն ես,
Քեզնով եմ ապրում, սրտիս մուրազն ես,
Ծառերը ծաղկում են տարին մի անգամ,
Իսկ դու գարուն ես՝ հավերժ անթառամ։
Աշխարհն է փայլում քո մեկ ծիծաղից,
Միայն Աշոտիս դու տվիր թախիծ,
Թևերիդ մատաղ, մի զմրուխտ ղուշ ես,
Դու գիշեր չունես, միշտ արշալույս ես։
Գիշեր ու ցերեկ դու իմ երազն ես,
Քեզնով եմ ապրում, սրտիս մուրազն ես,
Ծառերը ծաղկում են տարին մի անգամ,
Իսկ դու զարուն ես՝ հավերժ անթառամ։