Եկան գարնան անուշ օրեր,
Ծաղկով լցվան դաշտեր, ձորեր,
Յարս զուգվել, սեյրան կերթա՝
Հագած, կապած ալվան շորեր։
Նա մի նազ ունի,
Նազ ունի, նազ ունի,
Ձեռքին սազ ունի,
Սազ ունի, սազ ունի,
Չալելով սեյրան կերթա,
Դարձել է ջեյրան, կերթա։
Արտուտն եկավ, մտավ արտը,
Բլբուլն իջավ, գրկեց վարդը,
Հազար սիրուն, հազար հեքիմ
Չեն իմանա սրտիս դարդը։
Նա մի նազ ունի,
Նազ ունի, նազ ունի,
Ձեռքին սազ ունի,
Սազ ունի, սազ ունի,
Չալելով սեյրան կերթա,
Դարձել է ջեյրան, կերթա։
Հավքերն եկան երամ-երամ,
Անուն ունիմ՝ աշուղ Շերամ,
Էնքան պիտի յարիս կանչեմ,
Տեյմոր վառվիմ որպես Քյարամ։
Նա մի նազ ունի,
Նազ ունի, նազ ունի,
Ձեռքին սազ ունի,
Սազ ունի, սազ ունի,
Չալելով սեյրան կերթա,
Դարձել է ջեյրան, կերթա։