փակել փակել

Աստուձ խիալ արից սըվթա *

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Աստուձ խիալ արից սըվթա
Ստիղծից նախ մարդըն Աթամ․
Աթամի կուղէմէն քաշից,
Յիվան տըվից նըրան համդամ։

-Համդամ գ’ուզիք՝ է՛ս ձիզ ղարար,-
Տէրըն ասաց,- չո՛ւտիք էս բար,
Թէ չէ կու տեսնիք մինձ զարար,
Վուր առիլ իք էս պըտղի համ։

Համ առնիլըն ուզից նախամայր Յիվան,
Չարըն գըթաւ նըրան, տըվին իրար կամ։

/Կամով նընգաւ չարի թոռըն/,
Քաղից արգիլված խնձորըն,
Խաբից Աթամ նախահօրըն,
Կերան ու դառան մերկանդամ։

Մերկացան ու ամաչեցին,
Փօշման դառան ու լացեցին,
Տէրըն վուր էկաւ՝ խաբեցին․
Թէ՝ օձըն էր՝ արաւ սիթամ։

Սիթամ արից Տէրըն էլ, քըշից դըրախտէն,
Քանի վուր պատվիրքըն չըպահին թամամ։

Թամամ մութ բըռնից աշխարհըն,
Ի՞նչ է Աթամ-Յիվի Ճարըն․
Սատանէն գըթաւ հընաըն․
Ասաց՝ գ’ուզի՞ք, ձիզ լուս կու տամ։

Կու տամ, ասաց, գիրըն առաւ․
Յորդանանու գիդըն տարաւ,

Աթամ վուր էդ շարթըն արաւ՝
Նաթիջում դըժոխք գընաց ջամ։

Ջամ հազար տարի անց Տէրն էկաւ աշխարհ,
Ազատից հոգիքըն, բան չըթուղից քամ։

Քամ ու նիղ օրիր տեսան շատ։
Ով ունեցաւ յոյս ու հաւատ,
Իղրաղին մընացողըն հաստատ
Տէրըն կու յիշէ ամէն ժամ։

Ժամըն ու ժամանակն է նիղ․
Մահըն գուքայ ամենան տիղ․
Կու լինի դադաստան ահիղ․
Աղաչիմ Փըրկիչըն՝ յուսամ։

Յուսամ Սայաթ-Նովէս, միղքիրըս քաւիմ,
Թէ չէ դադաստանին յիս ի՞նչ ջուղաբ տամ։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)


* Այս խաղի հեղինակային պատկանելությունը Սայաթ֊Նովային չի երաշխավորվում, այն հայտնաբերված է այլ աղբյուրներում: