փակել փակել

Պօյըդ բարձր սալվի չինար

Խոսք:
Երաժշտություն:
Պօյըդ բարձր սալվի չինար,
Աչքդ նաշխուն, ունքդ կարմիր,
Դուն ստեղծւել ես ինձ համար,
Անգին ծաղիկ ես նոր բուսած։

Գոյնդ նման է մարմարի,
Հագիդ շորերն է յարմարի,
Դուն ես վարդը այս աշխարհի,
Անգին ծաղիկ իմ նոր բուսած։

Քեզ չտեսնելը ինձ մեծ մահ է,
Հոգիս հանեմ քեզ տամ պահէ․
Ինձնում եղած ինձ ի՞նչ շահ է,
Անգին ծաղիկ իմ նոր բուսած։

Գիշեր ցորեկ նստած լալով,
Աղի արտասունք թափելով,
Ինձ թողել ես տանջուելով,
Անգին ծաղիկ իմ նոր բուսած։

Ես քեզ տեսայ ծաղկանց միջին,
Աղաչեցի ես իմ փրկչին՝
Որ չկտրէ յոյսն իմ վերջին,
Անգին ծաղիկ իմ նոր բուսած։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)