փակել փակել

Տարագրին

Խոսք: Մկրտիչ Պեշիկթաշլյան
Երաժշտություն:
Ընդ աստեղոք օտար ափանց 
Տարագրելույս չիք բերկրանք.
Լքյալ հոգույս հույս հայրենյաց 
Դու ես միայն ըսփոփանք։
Օտար աստղեր լույս չունին.
Օտար երկինք ինձ մըթին։

Օտար բույսեր դառն ու անհամ,
Ջրեր պղտոր ու լեղի.
Դաշտք, անապատք, հովիտք, արտեր
Ու պարտէզներն անբերրի։
Օտար ծառեր շուք չունին,
Օտար ծադիկք հոտ չունին։

Օտար երկիր երջանկաբեր
Ծանր այդ պայման ինձ համար.
Ձյուն-ձմեո են յուր գարուններ,
Չունի երբեք ինձ ամառ։
Օտար երկինք ամպոտ են, 
Օտար սրտեր անգութ են։

Օտար թեև շնչեմ ես օդ,
Ցավոք սահին իմ օրեր.
Քեզ, Հայաստան սիրակարոտ,
Սիրտս համայն քեզ նվեր։
Օտարություն, դու փուշ ես, 
Այլ հայրենիք, դու վարդ ես։
Աղբյուրներ: http://museum.am/songs


Վերջնական ստուգման ենթարկված չէ։