փակել փակել

Ինձ ու իմ սիրեկան եարին մէ տարի բերած գիդենաք

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Ինձ ու իմ սիրեկան եարին մէ տարի բերած գիդենաք․
Ա՜խ քաշելէն սըրտիս մէջըն արունըն մերած գիդենաք․
Գիշիր-ցերեկ եարի խաթրու ջիգարըս էրած գիդենաք․
Աչքըս՝ թաց, բերանըս՝ ցամաք, լիզուս հիդքերած գիդենաք։

Սիրտըս փուրումըս թուլացաւ անգալներու զախ անիլէն․
Ուշք ու միտքըս խառնըվեցաւ խուռըն-խուռըն խաղ հանիլէն,
Աչքէմէս ջուհարըն գընաց եարէն կարօտ ա՜խ անիլէն․
Էլ ապրիլու ումիկ չունիմ, իմ օրըս կերած գիդենաք։

Էրած-խորված ման իմ գալիս, մէ տիղ չըկայ մար ունենամ․
Լիզվով չիմ կանացի ասի, թէգուզ խօսքըս փար ունենամ․
Ափսուսալու հազար ափսուս, յիս էս ղադա դար անենամ․
Էշխէն ուշք ու միտքըս կապած, ինձ ջըրի տարած գիդենաք։

Սիրտըս փուրումըս սըգվուր է, ալ աչքիրըս լաց է անում․
Ծովըն նընգած ամբի նըման դօշս ու եախէս թաց է անում․
Քանի վուր մըհլամ իմ դընում, դուգունս է՛լ խիստ բաց է անում․
Հալվեցայ, արնաքամ էլայ՝ եարէս հիդարած գիդենաք։

Ով տեսնում է, էս է ասում․«Վա՜յ քու դարին, Սա՛յաթ-Նովա,
Համաշա քիզ պիտինք տեսնի՝ աչքըդ արի՞ն, Սա՛յաթ-Նովա,
Ինչո՞վ չէլաւ չըռաստ էկար մէ լաւ եարին, Սա՛յաթ-Նովա»․
Ումբրըս էրազի պէս գընաց՝ ծառըս չըխերած գիդենաք։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)