Սև բախտը եկավ ու չոքեց մեր դուռ,
Հայրենիք թողինք, գացինք խալխի հող,
Շենացրինք անոնց ամայի ափեր,
Մեր երկիր մնաց անապատ, ավեր։
	Մինչև երբ պիտի, մենք էսպես նստինք,
	Հասկացեք էսպես քիչ-քիչ կմաշինք,
	Չքնաղ մեր երկիր մեզի կկանչե,
	Մենք էստեղ ինչ որ որոշման կաշենք։
Կարծես կորել է հայերուս կամքը,
Ստրուկն է տիրել, հոգու աշխարհը,
Վռնդե՛ք անոր,  հիշե՛ք անցյալը,
Ու թող փառավոր լինի վախճանը։
	Մինչև երբ պիտի, մենք էսպես նստինք,
	Հասկացեք էսպես քիչ-քիչ կմաշինք,
	Չքնաղ մեր երկիր մեզի կկանչե,
	ՄԵնք էստեղ ինչ որ որոշման կաշենք։
Հայե՛ր ջան, մեր հող մեզի պահապան,
Բավ է մենք լինենք արդ թափառական,
Չէ որ մենք ունինք Հայաստան աշխարհ,
Թող այնտեղ դրվի մեր տապանաքար։
	Մինչև երբ պիտի, մենք էսպես նստինք,
	Հասկացեք էսպես քիչ-քիչ կմաշինք,
	Չքնաղ մեր երկիր մեզի կկանչե,
	Մենք էստեղ ինչ որ որոշման կաշենք։