փակել փակել

Լուսնյակ գիշեր

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Լուսնյակ գիշեր,
Բոլորովին քուն չունեմ,
Ինձ տեսնողը կարծում է, թե
Տուն չունեմ, վա՜յ, տուն չունեմ։

Մի՛ լար, մի՛ լար,
Մեռնեմ կամար ունքերիդ,
Արտասուքը վնաս կուտա
Աչքերիդ, վա՜յ, աչքերիդ։

Լուսնյակ գիշեր,
Բոլորովին քուն չունեմ,
Ինձ տեսնողը կարծում է, թե
Տուն չունեմ, վա՛յ, տուն չունեմ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)