Բարակ մեջքիդ օսկե քամար բանդ պիտի,
Քու սիրողը քիզ պես դարդիմանդ պիտի,
Քաղցր խոսիս, լիզուդ շաքար ղանդ պիտի,
Մեր մեչում մի օրթում ու անդ պիտի,
Սիրեկանը գանա անփրսա՞նդ պիտի,
Անփրսանդ իս աջայիբ,
Չկա քու մեջ այիբ,
Թե դուն ինձ մոռացար․
Շատ կոսիս հայի՜փ, հայի՜փ,
Քո սիրողը քիզ պես անփրսանդ պիտի։
Քեզ փիանդազ օթախը զարթարիլ իմ,
Նարինջ, թուրինջ թախչերում շարիլ իմ,
Անուշ հոտով մուշկուլու ամբարիլ իմ,
Քիզ թազադան ճարիլ իմ,
Սիրտս հավասարիլ իմ,
Իմ դուշմնի աչկիրը,
Էրկու ասղով կարիլ իմ.
Քիզ փիանդազ խալով թաքնաբանդ պիտի։
Փրսանդ գթնիմ՝ մեկ օր կուլի՝ քիզ ճարիմ,
Դուն զարափ իս. ես քի համա մահանգ իմ,
Շախայու իսանի պես քեզնից փրանգ իմ,
Ինչի՞ փրանգացրիր,
Էրկու աչկով լացացրիր,
Յարաբ քեզ ի՞նչ գեթ արի,
Ինձ քիզանից հեռացրիր.
Քու գթնողը հալբաթ մե փրսանդ պիտի։
Քանդվի րաղիփնիրու տունը, լիզուն մնջանա,
Բալքամ էնդով էս սիրտս դնջանա,
Զեռին բռնած չայի պետկ է փնջանա,
Փունջ խմե, մեր տուն արի,
Աբա մենակ դուն արի՛,
Ճամփին դուշման շատ է,
Մի՛ քնի, զարթուն արի,
Րաղիփներու լիզուն բարուբանդ պիտի։
Քանդվի րաղիփներու տունն ու տիղիր,
Էրթան կորչին, գնան դիբա գիղիր,
Հիվընդանան, էլ չի ճարին դիղիր,
Դիղով սիրտս դաղ շինից,
Նա ինձի տուցաղ շինից,
Շամչի-Մելքոն փիքր արավ,
Մե աջայիբ խաղ չինից,
Շամչի-Մելքո՛, քիզ էլ ի՞նչ նողսանդ պիտի։