փակել փակել

Վայ գիդի բլբուլս

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Մի՛ գնա, մի՛ գնա, քեզ բան հարցնեմ,
	Վա՜յ գիդի բլբուլս,
Սիրուհուցս լուր տուր, լուր բեր, լուսաբեր,
	Վա՜յ գիդի բլբուլս,
	Սարերի գյուլս։

Գիշեր-ցերեկ չի հեռանում մտքիցս,
	Վա՜յ գիդի բլբուլս,
Կանչում եմ, յար, արի՛, յարս չի գալիս,
	Վա՜յ գիդի բլբուլս,
	Սարերի գյուլս։

Սիրտս կրակ ընկավ, կէրվեմ, կվառվեմ,
	Վա՜յ գիդի բլբուլս,
Ջրի պես ծարավ եմ, ճամփին կնայեմ,
	Վա՜յ գիդի բլբուլս,
	Սարերի գյուլս։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)