փակել փակել

Յարիս ճամփին

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Աչք եմ գցել, յար, քո ճամփին,
Հավքերի հետ թռիր, եկ,
Կարոտել եմ քո համբույրին,
Հովերի հետ թռիր, եկ։

Իմ աչքերին, իմ շուրթերին
Ուրիշ ոչ ոք չի տիրի,
Մեկին սիրող վարդ նազելին
Ուրիշ մարդու չի սիրի։

Մի նոր երգ էլ մեր հարսանքին
Գուսան Աշռւոը կերգի,
Գուսանն եկավ, տուն եկ, անգին,
Դու ոսկե սյուն իմ սրտի։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)