փակել փակել

Կուզես լինիմ

Խոսք: Ավետիք Իսահակյան
Երաժշտություն: Վլադիլեն Բալյան
Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր՝
Աչերիդ մեջ շող ցայեմ.
Լուռ գիշերվա անուշ հովեր՝
Փունջ ծամերդ փայփայեմ:
  
	Ինչ որ ցանկաս՝ կուզե՞ս լինիմ,
	Լինիմ երկինք ու երկիր,
	Լինիմ ծով, ժայռ, արև, լուսին,
	Միայն, միայն ինձ սիրիր...
  
Կուզե՞ս լինիմ վարդ նազելի՝
Կրծքիդ վրա վառվռիմ.
Արշալույսի շողեր ոսկի
Դեմքիդ վրա փայլփլիմ:
  
	Ինչ որ ցանկաս՝ կուզե՞ս լինիմ,
	Լինիմ երկինք ու երկիր,
	Լինիմ ծով, ժայռ, արև, լուսին,
	Միայն, միայն ինձ սիրիր...

Կուզե՞ս լինիմ ծառ ու ծաղիկ՝
Գրկումս քեզ նինջ սփռեմ,
Թալուկ ստվեր, թովիչ թռչնիկ,
Օրոր ասեմ, օրորեմ:

	Ինչ որ ցանկաս՝ կուզե՞ս լինիմ,
	Լինիմ երկինք ու երկիր,
	Լինիմ ծով, ժայռ, արև, լուսին,
	Միայն, միայն ինձ սիրիր...


Մեկ այլ տեղեկության համաձայն, երաժշտության հեղինակ է Գեղունի Չթչյանը։