փակել փակել

Դիլիջան

Խոսք: Մ․ Հարությունյան
Երաժշտություն: Կ․ Զաքարյան
Դու լեռնային գեղեցկուհի,
Հայոց երկրի մարգարիտ,
Հազար բույրի, հագար գույնի
Անմահական դու ծաղիկ։

	Անտառների կանաչ գրկում
	Մեր քաղաքն է, ջանեջա՜ն,
	Ջուրը զուլալ, օդը մաքուր,
	Կյանքի՛ աղբյուր Դիլիջան։

Զավակներիդ կյանք ես տալիս
Նրանց սիրող մոր նման,
Մեր հայրենի լեռնաշխարհի
Պարծանքն ես դու, Դիլիջա՛ն։

	Անտառների կանաչ գրկում
	Մեր քաղաքն է, ջանեջա՜ն,
	Ջուրը զուլալ, օդը մաքուր,
	Կյանքի՛ աղբյուր Դիլիջան։

Ինչ որ ունես, պահենք, շահենք,
Որ միշտ դալար մնաս դու,
Մնաս միշտ էլ այդպես ջահել,
Պայծառ արև կենսատու։

	Անտառների կանաչ գրկում
	Մեր քաղաքն է, ջանեջա՜ն,
	Ջուրը զուլալ, օդը մաքուր,
	Կյանքի՛ աղբյուր Դիլիջան։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)