Աչքս ընկավ ուսիդ խալին,
Մարալ աղջիկ, ո՞ւմն ես դու:
Մարմար կրծքիդ տաքուկ յալին,
Մարալ աղջիկ, ո՞ւմն ես դու:
Ո՞նց չնայեմ ծնկիդ ծալին,
Մարալ աղջիկ, ո՞ւմն ես դու:
Մարալ աղջիկ, ասա, ո՞ւմն ես, ասա, ասա, ո՞ւմն ես դու:
Վանքի կամար` կեռման ունքդ,
Մարալ աղջիկ, ո՞ւմն ես դու:
Փոսիկ տվող այտդ, ունկդ,
Մարալ աղջիկ, ո՞ւմն ես դու:
Վարդի թերթիկ ալ շրթունքդ,
Մարալ աղջիկ, ո՞ւմն ես դու:
Մարալ աղջիկ, ասա, ո՞ւմն ես, ասա, ասա, ո՞ւմն ես դու:
Քո հայացքը ինձ գերել է,
Մարալ աղջիկ, ո՞ւմն ես դու:
Այս էլ ինչքա՜ն համբերել եմ,
Մարալ աղջիկ, ո՞ւմն ես դու:
Մտքով գրկել, համբուրել եմ,
Մարալ աղջիկ, ո՞ւմն ես դու:
Մարալ աղջիկ, ասա, ո՞ւմն ես, ասա, ասա, ի՛մն ես դու: