Դաժան քամին վարդն իր թփից շուտ տարավ,
Նոր էր բացվել` արևի շողին ծարավ,
Անմահ սերը սրտիս թողեց ու թռավ,
Թռավ գնաց հոգուս սիրուն թռչունը,
Փշրվեց իմ սիրով լի սրտի սյունը:
Մի փունջ վարդ էր,
Անգին զարդ էր,
Մայրի՛կ ջան:
Կյանքիս ճամփին
Արեգակ էր,
Մայրի՛կ ջան:
Իմ մուրազը սրտին թռավ ու գնաց,
Արտասվեցին մեր լեռները սիգապանծ,
Արև, լուսին անգամ արին սուգ ու լաց,
Իր բլբուլը միշտ վշտահար պիտ երգի,
Չի կշտացել նրա արև վառ դեմքից:
Գուսա՛ն Աշոտ, կորցրիր սիրած յարդ,
Բախտի քամին կտրեց քո սիրո լարը,
Հավերժ երգիր, գետնով չտաս քնարդ,
Երգերիդ մեջ միշտ կհիշես սիրածիդ,
Ա՜խ վայ կասես` նրա սերը քո սրտիդ:
Մի փունջ վարդ էր,
Անգին զարդ էր,
Մայրի՛կ ջան:
Կյանքիս ճամփին
Արեգակ էր,
Մայրի՛կ ջան: