փակել փակել

Հայ աղջիկ կոլխոզնիկ

Խոսք: Հավասի (Արմենակ Պարսամի Մարկոսյան)
Երաժշտություն: Հավասի (Արմենակ Պարսամի Մարկոսյան)
Ամեն օր խեղճ, մոլոր, առանց քեզ, իմ յար,
Միշտ տրտում, անխնդում, խղճա ինձ, իմ յար,
Դու գարնան բուրաստան, մի պարտեզ, իմ յար.
Մշտական ալ-ալվան, դուրեկան արի,
Հայ աղջիկ, կոլխոզնիկ, պատվական արի։

Դու սիրուն, մեծանուն հանճարն ես երգիս,
Հոգեշար ոսկելար քնարն ես ձեռքիս,
Լոխմանն ես, դարմանն ես ու ճարն ես վերքիս,
Գեղեցիկ, մի հատիկ, աննման արի,
Հայ աղջիկ, կոլխոզնիկ, պատվական արի։

Երբ կգաս, բարև տաս, ինձ սիրուն նայես,
Խիղճ անես, չսպանես, սիրասուն նայես,
Վերքով լի, երգով լի Հավասուն նայես.
Խղճի սով, խելքի ծով, դուրեկան արի,
Հայ աղջիկ, կոլխոզնիկ, պատվական արի։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)