փակել փակել

Հովիկ

Խոսք: Շանթ
Երաժշտություն:
Ահա ելաւ լուսին արծաթ
Մութ ամպերու ստուերէն,
Ահա նաւակն ալ գեղազարդ
Դուրս սահեցաւ ժայռերէն․

	Անուշ Հովիկ, փչէ յուշիկ
	Ու դէպ ինձ բեր բիւր բիւր ալիք։

Նաւակին մէջ իմ գեղուհին
Փռուած՝ անփոյթ՝ լուսնի տակ,
Կը ձայնակցի իր կիթառին,
Հնչուն ձայնով մը յստակ․

	Անուշ հովիկ, փչէ յուշիկ
	Ու դէպ ինձ բեր երգն անուշիկ։

Ձայնով կ'երգէ սէր ու գգուանք,
Համակ յուզում ու սարսուռ,
Ալ թո՛ղ, աղջի'կ, երգն ու նուագ,
Բաց աչքերըդ ինձ դարձուր․

	Անուշ հովիկ, փչէ յուշիկ
	Ու դէպ ինձ բեր սէրն անուշիկ։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)