Սիրտս շողամ է,
Լոկ մայր հողում է
Կյանքը ժպտում մարդուն․
Սիրտս թռչում է,
Երգս հնչում է
Միշտ ուրախ, միշտ արթուն։
Ա՜խ, ի՜նչ ծաղկուն ես,
Ի՜նչ ծիծաղկուն ես,
Իմ հայոց լույս երկիր․
Վառ գարնան տոնն ես,
Շեն ու խնդուն ես,
Քո որդին միշտ կերգի․․․
Մեր ազատ,
Դարավոր փառքի ամրոց,
Շեն ու լի,
Աննման երկիր հայոց։
Ա՜խ, ինչ ծաղկուն ես,
Ինչ ծիծաղկուն ես,
Իմ հայոց լույս երկիր,
Վառ գարնան տոնն ես,
Շեն ու խնդուն ես,
Քո որդին կերգի․․․
Քա՛ջ Դավթի զարկ ես,
Մեր անանց փառքն ես,
Երգն ես Սայաթ-Նովի։
Մեր աչքի լույսն ես,
Մեր սրտի հույսն ես,
Հևքն ես Վանա ծովի։
Մեր Երևա՛նն ես,
Մեր լույս Սևա՛նն ես,
Հի՛մքն ես Մասիս սարի։
Քա՛ղցր են բերքերդ,
Քա՛ղցր են երգերդ,
Մայր Հայաստան բարի։
Մեր ազատ,
Դարավոր փառքի ամրոց,
Շեն ու լի,
Աննման երկիր հայոց։
Ա՜խ, ինչ ծաղկուն ես,
Ինչ ծիծաղկուն ես,
Իմ հայոց լույս երկիր,
Վառ գարնան տոնն ես,
Շեն ու խնդուն ես,
Քո որդին կերգի․․․