փակել փակել

Արեգնազ

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Սուգ պահելով դու մեր մուխը մարեցիր,
Մի հագնիր, Արեգնազ, մի հագնիր սևը,
Մեր սրտերում ծալ-ծալ վերքեր շարեցիր,
Մի հագնիր, Արեգնազ, մի հագնիր սևը։

Թզենին կանաչեց. գարունն է շատ մերձ,
Սաստիկ ցուրտ ու բքից քեզ կպահե զերծ,
Հագիր կանաչ, կարմիր ծիրանի հանդերձ,
Մի հագնիր, Արեգնազ, մի հագնիր սևը։

Բեհեզն ու ծիրանին փայլուն արև են,
Թուխ գույները տխրադեմ են, տձև են,
Աչք ու ունքդ, թարթիչներդ քո սև են,
Մի հագնիր, Արեգնազ, մի հագնիր սևը։

1892
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)