Ամեն միտս ընկնելով էն յարս իմ,
Կորցնում եմ դողրու ճանապարհս իմ,
Թալլահ չունեմ, ծովըն ընկավ քարս իմ,
Ախ քաշելով՝ կտրատվեց ջիգյարս իմ,
Աստված սիրեք, բաս ո՞նց կուլի ճարս իմ։
Էշխի ընկնող մարդը կուլի ծումի պես,
Թեկուզ աշխարհքն անի կեր ու խումի պես,
Երդվեցի, հալվեցի թափած մոմի պես,
Ջրերի հետ խառնըվեցի ղումի պես,
Էրված սրտով դեգերում եմ Լեյլի Մաջլումի պես,
Ման եմ գալիս՝ չեմ գտնում սարդարս իմ։
Թահր ես տվել, շուղ բոյիդ սմբուլ կասեն,
Փայլում է ջամալդ՝ ծովի հուլ կասեն,
Չանիդ տակին թուշ չեն ասիլ, գյուլ կասեն,
Որ դռանդ կանգնեմ, ինձի ղուլ կասեն,
Վարդին կարոտ մայիսվա բյուլբյուլ կասեն,
Գիշեր-ցերեկ չի գալիս ղարարս իմ։
Հոգուց մոտիկ մեկ ադալաթ խան կուզեմ,
Օրինավոր վճիռ ու դիվան կուզեմ,
Էս հադաղից յարս ինձի տան՝ կուզեմ,
Յարիս հետը քեֆ անիլ սաղ ջան կուզեմ,
Աշխարհումս մեկ լավ սիրական կուզեմ,
Անսիրեկան ի՞նչ կանեմ աշխարհս իմ։
Օղորմի՜ մեռնողին, ապրե՜ն սաղերը,
Գարունքն ելնենք, դաստով էրթանք բաղերը,
Կանանչ տեղը մորթեն գառան չաղերը,
Արնոտ ըլնի մանիշակի թաղերը,
Միսկին-Բուրջին ասում ա էս հաղերը,
Չեք հավատում, կարդացեք դաֆթարս իմ։