փակել փակել

Հորովել

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Հո՜, հորովել, հո՜, հո՜, հո՜, հո՜ հորովել,
Լուսը բացվեց, բարին բացվեց,
Հո՜ եզո ջան, հորովել, հո՜ եզո ջան,
Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ,
Հորի լորի, լորո, հորի լորի լորոն հորովել, հո՜, հո՜, հո՜, հո՜,
Հորովել հո՜․․․

Վար-վար արա, ակոս արա, եզո ջան, ախպեր ջան,
Հո, հորովել, հորի լորի, լորոն լորի հորովել,
Հորի լորի, լորոն լորի ջան:

Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ, եզո ջան, ախպեր ջան,
Հո, հորովել, հորի լորի, լորոն լորի հորովել,
Հորի լորի, լորոն լորի ջան:

Ցորենն ինձի դարմանը` քեզ, եզո ջան, ախպեր ջան,
Հո, հորովել, հորի լորի, լորոն լորի հորովել,
Հորի լորի, լորոն լորի ջան:
Հորովել հո՜․․․