Էլի երկինքս ամպել է,
Յարս ալ ձին թամբել է,
Ընձեն խռովել՝ կերթա,
Բոխչես կապել, ճամփել է։
Նախշուն հավքեր, անուշ հովեր, շեն աշխարհ,
Ասեք յարիս՝ հերիք զարկե քարեքար։
Արև չկա ինձ համար,
Չունիմ հանգիստ ու դադար,
Կանչեմ-կանչեմ չի գալիս,
Սերս մնաց կիսկատար։
Նախշուն հավքեր, անուշ հովեր, շեն աշխարհ,
Ասեք յարիս՝ հերիք զարկե քարեքար։
Հոգով, սրտով սիրեցի,
Անջաղ-անջաղ տիրեցի,
Լեզուդ լռվի, հե՜յ, դուշման,
Ուշ գտա, շուտ կորուցի։
Նախշուն հավքեր, անուշ հովեր, շեն աշխարհ,
Ասեք յարիս՝ հերիք զարկե քարեքար։
Անուշ օրս դառնացավ,
Մեղքս ի՞նչ էր՝ մոռացավ,
Դուռը վրես փակ թողեց,
Հե՜յ վախ, գնաց, հեռացավ։
Նախշուն հավքեր, անուշ հովեր, շեն աշխարհ,
Ասեք յարիս՝ հերիք զարկե քարեքար։
Տված խոսքեն դառել է,
Սրտի սերը սառել է,
Սիրտս պոկեց ու գնաց,
Կարծես սիրտը մեռել է։
Նախշուն հավքեր, անուշ հովեր, շեն աշխարհ,
Ասեք յարիս՝ հերիք զարկե քարեքար։
Մասիս, մեռնեմ էդ քու փեշին,
Ճամփա տուր զմրուխտ ղշին,
Յարս վեր առել՝ կերթա,
Ջիգյարս վառել՝ կերթա։
Նախշուն հավքեր, անուշ հովեր, շեն աշխարհ,
Ասեք յարիս՝ հերիք զարկե քարեքար։