փակել փակել

Մի սիրտ ունեմ

Խոսք: Տ․ Տերունի
Երաժշտություն: Դ․ Ղազարյան
Մի սիրտ ունեմ քնքուշ, բարի,
Մի սիրտ ունեմ վառ սիրով լի,
Երնե՜կ նրան, ով կսիրի,
Երնեկ նրան, ով կտիրի։

	Հոգիս կարծես մի նուրբ թիթեռ,
	Թռչում է վեր՝ դեպի եթեր։
	Երնե՜կ նրան, ով կհասնի.
	Երնե՜կ նրան, ով կտեսնի։

Ես սիրում եմ թռչել վերև,
Միշտ դեպի վեր, դեպի արև,
Երնե՜կ նրան, ում կտանեմ
Ինձ հետ դեպի փայլուն արև․․․

	Այն արևի բոցերի մեջ
	Կուզեմ այրել սիրտս անշեջ,
	Երնե՜կ նրան, ով որ ինձ պես,
	Գիտե տանջվել սիրով այսպես։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)