փակել փակել

Սիրուհիս

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Սիրուհի՛ս, քեզ համար կյանքս կես եղավ.
Քո անունն էր միայն, որ կյանք տվավ։
	Աղջիկ դու սիրուն, շքեղ անունով,
	Սևորակ աչքով, երկնածիր ունքով։
	Այրվի քո սիրտը, այրեցիր հրով,
	Վառվի քո հոգին, վառեցիր սիրով։

Մանուշակ, նունուֆար, վարդ, մեխակ, շուշան
Ոչինչ են ինձ համար, իմ անգի՜ն հոգյակ։
	Մորիցդ գաղտնի արի մեր պարտեզ.
	Ման գանք միասին, սիրո՛ւն, դու և ես։
	Այրվի քո սիրտը, այրեցիր հրով,
	Վառվի քո հոգին, վառեցիր սիրով։

Բայց, ափսո՜ս, չեմ կարող, որ գամ քեզ տեսնեմ,
Իմ վիրավոր սրտի կարոտը առնեմ։
	Դե՛, բավակա՛ն է, նայի՛ր երկնքին,
	Կապույտ երկնքին, քո խղճմտանքին։
	Այրվի քո սիրտը, այրեցիր հրով,
	Վառվի քո հոգին, վառեցիր սիրով։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)