փակել փակել

Հազար իննը հարյուր ութսունութ թվին

Խոսք: Վաղարշակ Լալայան
Երաժշտություն: Վաղարշակ Լալայան
Հազար իննը հարյուր ութսունութ թվին
Ոտքի կանգնեցին հայերը կրկին,
Արցախի հողը ետ պահանջեցին
Ու հանուն դրա շատեր զոհվեցին։

	Հացն ու ջուրը, զենքն ու սուրը
	Սերն ու գինին ուժ տվեցին
	Ղարաբաղի զավակներին։

Ու Բերդաձորում Շուշվա գավառի,
Հայ տղերք ելան արդար պայքարի,
Նրանց օգնության հասավ Անդրանիկ,
Ձորակը ընդմիշտ պահին անառիկ։

	Հացն ու ջուրը, զենքն ու սուրը
	Սերն ու գինին ուժ տվեցին
	ԲԵրդաձորի զավակներին։

Եվ Հայաստանի շատ կորյուն տղեք
Եկան Բերդաձոր թողած տուն ու տեղ,
Գիշեր ու ցերեկ բազմած սարերում,
Հրացանն ուսին հսկում էին անքուն։

	Հացն ու ջուրը, զենքն ու սուրը
	Սերն ու գինին ուժ տվեցին
	Բերդաձորի զավակներին։

Եվ այդպես ընդմիշտ ուս ուսի տված
Կկանգնեն Հայոց զավակները քաջ,
Մինչև չտեսնեն ծովե-ծով փռված,
Ազատ ու անկախ, չքնաղ Հայաստան։

	Հացն ու ջուրը, զենքն ու սուրը
	Սերն ու գինին ուժ տվեցին
	Հայոց ազգի զավակներին։
Աղբյուրներ: Վաղարշակ Լալայան


Բերդաձոր, 1989թ․