փակել փակել

Պրծընինք

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Աջողության գեղեցկուհին պիտի գա,
Ասում են - ասում են չի գա պրծընինք.
Խոսում են պատկերը մեզ պիտի ցույց տա,
Ո՞ւր է, թե մի անգամ ցույց տա՝ պրծընինք:

Հիշյալ գեղեցկուհին յուր դրոշակը
Չը պարզած՝ դեպի ձախ թեքվեց վիճակը,
Դժբախտության ծովը մտավ բավակը,
Ոչ կընկղմի, ոչ կը լողա` պրծընինք։

Ջիվանի, լույս չի տա ջահը յուր տեղը
Կամ պատրույգն է հատել, կամ միջի եղը.
Մեր փըլիըլուն կիսախավար կանթեղը,
Ոչ կը մարի, ոչ կը շողա՝ պրծընինք:

1898
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)