փակել փակել

Հայրիկ

Խոսք: Իգիթ / Գուսան (Գեղամ Մարտիրոսի Մարտիրոսյան)
Երաժշտություն: Իգիթ / Գուսան (Գեղամ Մարտիրոսի Մարտիրոսյան)
Բարի ձեռքդ գլուխներիս,
Հովանի է միշտ մեզ, հայրիկ,
Աճեցնում, մեծացնում,
Տաք արև է տալիս, հայրիկ։
	Արի հայրիկ, բարով հայրիկ,
	Կյանքդ լինի դարով, հայրիկ։

Ուրախ սեղան միշտ բաց արած,
Որդիներիդ շուրջդ առած,
Բարի խոսքդ, խրատ դառած,
Սրտիս դուր է գալիս, հայրիկ։
	Արի հայրիկ, բարով հայրիկ,
	Կյանքդ լինի դարով, հայրիկ։

Զավակներդ քաջ են կռվել,
Թշնամուն ծնկի են բերել,
Պատիվդ բարձր են պահել,
Հայրերի մեջ փայլ ես, հայրիկ։
	Արի հայրիկ, բարով հայրիկ,
	Կյանքդ լինի դարով, հայրիկ։

Իգիթ որդիդ՝ քեզ լսեցի,
Ամեն խոսքդ կատարեցի,
Մաքուր սրտով աղաչեցի,
Սխալներս ներես, հայրիկ։
	Արի հայրիկ, բարով հայրիկ․
	Կյանքդ լինի դարով, հայրիկ։
Աղբյուրներ: Գուսան Իգիթ, Շիրակն իմ մուսան է: Երգերի ժողովածու (Հայաստան Հրատարակչություն 1968); Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)


1966թ հրատարակված երգարանում (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան) երրորդ և չորրորդ տներն ունեն այլ տարբերակ․

Զավակներդ քաջ են կռվել,
Չար թշնամուն են ջախջախել,
Պատիվդ բարձր են պահել,
Մեր սիրելի, անգին հայրիկ։

Իգիթ որդիդ քեզ լսեցի,
Ամեն խոսքդ կատարեցի,
Հոգով, սրտով աղաչեցի՝
Սխալներս ներես, հայրիկ։