փակել փակել

Անձրևն եկավ

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Անձրևն եկավ շաղալեն,
Ուռ ու տերև դողալեն,
Վա՜յ, լե՚, լե՚, լե՚, լե՚,
Լե՚, լե՚, լե՚, լե՚, լե՚,
Հրես եկավ իմ ախպեր,
Ալ ձին տակին խաղալեն։
Վա՜յ, լե՚, լե՚, լե՚, լե՚,
Լե՚, լե՚, լե՚, լե՚, լե՚,

Խալիչեքը փռել եմ,
Նախշուն բարձեր շարել եմ,
Թառլա՛ն ջան, քեզ՝ ուտելու
Սեր, կարագ հազըրել եմ։

Տապկած հավի ճուտ բերեմ,
Ոչխարի մածան բերեմ,
Որ գիտենաս, անո՛ւշ ջան,
Թե քեզ սրտով կսիրեմ։

Ղուշ մի դառնա թևավոր,
Դու խա՛ղ կանչե ձևավոր...
Յարաբ կըլնի՞ էն օրը,
Որ գաս մեր տուն թագավոր։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)