Կամիք գովել՝ դուք Երևան․․․
Մարդիքն զալում կերևան,
Թուրքերն կու քաշեն բերան
Մարդո գլխի կոտրեն գերան։
Առավոտուց կերթաս բազար,
Բոլ կու ծախեն բողկ ու գազար,
Թթու մածուն, չանախ հազար,
Խմոր հացն կուտա նազար։
Սափոր և կուժ՝ ամենն ծակ,
Քանի ջուր, կարծես՝ թե դատարկ,
Ոչ աղբյուր կա և ոչ վտակ,
Թուրքի յահեն դռներըն փակ։
Րաբուն չուխեն պորչկոց շալակ,
Գտակ կարեն, ձգեն թալակ,
Ծայրն երկայն, որպես սալակ
Մեջն պատի հաստ քոչալակ։
Թե մեյտանն անես օրոն,
Շատ կա տտիպ շըպլեղ-տորոն,
Շերեփ, գդալ՝ խիստ խտորեն,
Ամենն ածես մեկ վառ թորոն։
Չունի մեկ գովելու պատճառ,
Բաղաստանն փնթի, մունտառ,
Կու ծախեն խիստ խաշար աստառ,
Թորփա-քեչա՝ աթառ-փաթառ։
Հավուզի փողն տաս մեկ բուռն,
Հարկիզ մեկն չառնիլ ձեռն,
Աչքն կոխես շամփուրի կեռն
Խմեցնես էշի ․․․ն։ *
Կուզեն ելնեն ամենն քոչ,
Լի է մոծակ, մժիկ բղոչ,
Ալիշվերիշն է խիստ փոչ,
Տալո նամարդ, առնելո ղոչ։
Նաղաշն Երևան շատ կացավ,
Ջիկարն այրեց, հիվանդացավ,
Սպիտակ սառույցին զարմացավ,
Խմեց՝ սրտիկն հովացավ։