Ո՛հ, ի՜նչ անուշ և ի՜նչպես զով
Առավոտուց փչես, հովիկ,
Ծաղկանց վրա գուրգուրալով
Եվ մազերուն կուսին փափկիկ։
Բայց չես, հովիկ, իմ հայրենյաց,
Գնա՛, անցի՛ր սրտես ի բաց։
Ո՛հ, ի՜նչ աղու և սրտագին
Ծառոց մեջեն երգես, թռչնիկ,
Սիրո ժամերն ի անտառին
Զմայլեցան ի քո ձայնիկ։
Բայց չես, թռչնիկ, իմ հայրենյաց,
Գնա՛, երգե՛ սրտես ի բաց։
Ո՛հ, ի՜նչ մրմունջ հանես, վտակ
Ականակիտ և հանդարտիկ,
Քո հայելուդ մեջ անապակ
Նային զիրենք վարդն ու աղջիկ։
Բայց չես, վտակ, իմ հայրենյաց,
Գնա՛, հոսե՛ սրտես ի բաց։