Հովիվը սարում տխրեց,
Սիրո երգը նվագեց՝
Երդը վառ այտերին,
Երգը բոց աչքերին,
Երգը վարդ օրերին։
Ա՛յ, խե՛ղճ հովիվ, քեզ բաժին
Խոր ձորեր մնացին,
Հինգալա, հինգալա,
Երգը վառ այտերին,
Երգը բոց աչքերին,
Երգը վարդ օրերին։
Ահա եկավ նոր գարուն՝
Ծաղիկներով զարդարուն,
Գույն-գույն ծաղիկները
Սիրում եմ, հա՛, հա՛, հա՛,
Գույն-գույն ծաղիկները։
Ա՛յ, խե՛ղճ հովիվ, քեզ բաժին
Խոր ձորեր մնացին,
Հինգալա, հինգալա,
Երգը վառ այտերին,
Երգը բոց աչքերին,
Երդը վարդ օրերին։