Օտարներու լավ բաները սովորենք,
Ոչ թե վատ գործերուն հետևենք, հայեր,
Չիցե ուղիղ ճանապարհից մոլորվենք,
Կրենք ամեն տեսակ նախատինք, հայեր։
Պահպանենք մեր լեզուն, մեր եկեղեցին,
Մեր սովորությունը, ծեսը առանձին,
Պապերից մնացած գանձ են թանկագին,
Կվկայեն երկիր ու երկինք, հայեր։
Մարդկության մեջ մենք էլ ջոկ ազգ ենք, զատ ենք,
Մեր լեզվով խոսելու համար ազատ ենք,
Մեր գոյության վնաս գործերը ատենք,
Որ չլինենք կաղ ու ծուռ շլինք, հայեր։
Ջիվանի, պապերս կյանքերն են տվել.
Որ իրանց կրոնը պաշտեն անարգել,
Մինչև որ մեզ այս օրվան են հասցրել,
Թափել են շատ արյուն ու քրտինք, հայեր։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)