Երբ քեզ որոնող աչքերս եմ գոցում,
Հայտնվում ես դու գրկիս մեջ, իմ սեր,
Բայց երբ հիացքից աչքերս եմ բացում,
Չքանում ես դու ու․․․ ծարավ եմ դեռ։
Ա՜խ, ես հուր եմ, ջուր ես դու,
Թե ես քոնն եմ, ո՞ւր ես դու։
Թե ինձ չես սիրում, ինձ չես կարոտում,
Ինչո՞ւ ձեր մոտիկ աղբյուրը թողած,
Մեր աղբյուրից ես գալիս ջուր տանում,
Մազերդ մարմար ուսերիդ փռած։
Ա՜խ, ես հուր եմ, ջուր ես դու,
Թե ես քոնն եմ, ո՞ւր ես դու։