փակել փակել

Բարձրացիր

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Բարձրացի՛ր, ով լուսաբեր աստղ առավոտյան, բարձրացի՛ր,
Շտապիր, առաջ արի, լույս բարենշան, բարձրացիր,
Մթնոլորտում քանի որ ամպի նշան չի երևում,
Ճանապարհդ դուրան է, արի երևան, բարձրացի՛ր։

Տե՛ս լուսնթագը, զոհալը երևակը բարձրացան.
Դու ևս ցույց տուր քեզի, աստղ իմ դուրեկան, բարձրացիր.
Քո տեսիլքդ մեզ համար կյանքի գոյության խնդիր է,
Լեր մյուս աստղերու պես փայլող ժրաջան, բարձրացի՛ր:

Բավական է ետ մնալ, ընկերներդ քեզ նախատեն,
Խառնվե լավ աստղերուն, մտիր կարավան, բարձրացիր,
Հասարակ լուսատուներու մեջը երկար մնացիր,
Կաղաչե քեզ Ջիվանը, դեպ վերնախորան բարձրացի՛ր։

1890
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)