փակել փակել

Աչքդ խումար

Խոսք: Փիլո
Երաժշտություն: Փիլո
Վերջին անգամ թող որ լամ,
Վերջին համբույրս թող որ տամ,
Գուցե կյանքում էլ երբեք
Իրարու չհանդիպենք։

	Աչքդ խումար,
	Ունքդ կամար,
	Անուշիկ յար ջան,
	Արա ճար։

Քեզ ինձանից խլեցին,
Օրերս սև արեցին,
Քաֆուր ֆալագը դաժան
Մեզ արավ բաժան-բաժան։

	Աչքդ խումար,
	Ունքդ կամար,
	Անուշիկ յար ջան,
	Արի տար։

Խավարեցավ իմ արև,
Դու ալ հագիր, իսկ ես՝ սև,
Դարդիցդ աշուղ կդառնամ,
Բայց քեզնից ո՞նց հեռանամ։

	Աչքդ խումար,
	Ունքդ կամար,
	Անուշիկ յար ջան,
	Արա ճար։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)


Այս երգը Շարա Տալյանի 1966թ երգարանում գրանցված է Շերամի անվան տակ, որն հավանաբար վրիպում է․