Սոնա՜ եա՜ր, Սոնա՜ եա՜ր․
Սոնա՜ սիրուն, Սոնա՜ եա՜ր։
«Տղայ»
Վարդավառը գալիս ա,
Սոնա՜ եա՜ր, Սոնա՜ եա՜ր․
Ծաղիկը ցնծալիս ա․
Սոնա՜ սիրուն, Սոնա՜ եա՜ր։
Ա՜յ գիւլում կանչող աղջիկ,
Սոնա՜ եա՜ր, Սոնա՜ եա՜ր․
Ձէնըդ ծըլվըլալիս ա։
Սոնա՜ սիրուն, Սոնա՜ եա՜ր։
«Աղջիկ»
Կանաչ տեղը՝ բաղում եմ,
Պարի միջին խաղում եմ․
Կաքաւի պէս սորալով,
Տըղաներին դաղում եմ։
«Տղայ»
Կարմիր գինին թասումը,
Ես եմ քո հաւասումը,
Ե՞րբ կը տաքնան աղջըկերք,—
Վարդավառի պասումը։
«Աղջիկ»
Հայ, ասի՛ նա, ասի՛ նա,
Կարմիր գինին թասին ա,
Տըղէք երբ կը կոտորուին,—
Հորթաթողին պասին ա։
«Տղայ»
Սիրու՛ն աղջիկ, նազ ունիս,
Շահ զադայի սազ ունիս․
Հողեմ շահ զադի գըլուխ,
Դու իմ հոգում հազ ունիս։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)