Էշխըն վառ կըրակ է էրվելով գուքայ
Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Էշխըն վառ կըրակ է՝ էրվելով գուքայ․
Շատ մարդ կ’օսէ՝ յիս եարի հիդ ման գուքամ․․․
Էս դարդէմէն ով չէ քաշի՝ վո՛ւչ քաշէ․
Ով եար սիրէ, էլ չասէ թէ՝ ջան գուքամ։
Շատ մարդ կայ՝ էն գըլխէն սըրտում ունէ ղամ․
Բազի մարդ չէ քաշի՝ էշխէմէն է խամ․
Ինչ ասիս կ’օնիլ տայ՝ սէրն է անըզգամ․
Հալվեցայ, մաշվեցայ․ էլ ի՜նչ ջան գուքամ։
Էշխըն վուր կայ՝ հազար բաբաթ հանգ ունէ․
Ուշք ու միտքըն կու քընեցնէ՝ բանգ ունէ․
Բըռնածըն չի թուղնի՝ ղայիմ չանգ ունէ․
էնդու համա խա՛ն հիդ կ’էհամ, խա՛ն գուքամ։
Թէ դուն էշխի հիդ մանգալըն հարցընիս՝
Չի դիմանայ Ռօստօմ-Զալըն՝ հարցընիս․
Թէ բէմուրվաթ եարի հալըն հարցընիս,
Ասում է, թէ՝ սուլթան գուքամ, խան գուքամ։
Սայաթ-Նովէն ասաց՝ շատ ի ջանք դըրի,
Մէ բափա չըտեսայ հում կաթնակիրի․
Ովոր ինձ չի սիրի՝ յիս է՛լ չիմ սիրի․
Սէրըն սէր կու բէրէ՝ սիրեկան գուքամ։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)