փակել փակել

Խաւարել եմ ինչպես գիշեր

Խոսք:
Երաժշտություն:
Խաւարել եմ ինչպէս գիշեր,
Իմ չորս կողմս է փոթորիկ.
Չունիմ քեզ սէր, չունիմ քեզ սէր,
Ես սիրում եմ հայրենիք:

Այնտեղ անթիւ անբաղդ մայրեր,
Որդեկորոյս ծնողներ,
Եղբայրազուրկ անթիւ քոյրեր
Թափում են յորդ արցունքներ։

Ինձ մի՛ սիրիր, ինձ մի՛ սիրիր,
Ես շատ ու շատ փոխուել եմ.
Ա՛ռ թաշկինակդ աչերդ սրբիր
Ես քեզ սիրել կարող չեմ:

Մնա՜ս բարեաւ, իմ աչքի լոյս,
Սէրդ լինի ինձ խրախոյս,
Արդ արտասուք ես պիտ՚ թափեմ
Որ իմ ցաւերս սփոփեմ:

Ա՜խ, տուէք ինձ մի քաղցր քուն,
Կեանքից հեռու սլանամ
Այն աշխարհը ուր խնդութիւն,
Ու սէրն է միշտ անթառամ։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)