Սիրեցի, յարս տարան,
Յարա տվին ու տարան։
— էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտս պոկեցին, տարան։
Ցավս խորն է, ճար չկա,
ճար կա, ճար անող չկա.
— էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չկա։
Լավ օրերս գնացին,
Ափսոս ասին, գնացին։
— էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերս մնացին...