փակել փակել

Կարոտ

Խոսք: Վաղարշակ Լալայան
Երաժշտություն: Վաղարշակ Լալայան
Այսօր աչերդ ինձ այցի են եկել,
Նայում են նորից խորհուն ու անթարթ,
Ու ինչպես առաջ, այնպես էլ հիմա
Լռում են և այդ լռության միջից հարցնում են ինձ․

«Ասա՛ որտեղից դու հայտնվեցիր,
Ինչպես խախտեցիր հոգուս անդորրը,
Սրտիս մեջ այդ ինչ թույն ներարկեցիր,
Որ կորավ նույնիսկ աչքերիս քունը։

Ես՝ որ կարծում էի, թե անհնար է
Որևէ մեկին հավատալ, սիրել,
Ինչպես պատահեց, որ հենց քեզ համար
Ես ծնկի եկա ու սկսեցի անվերջ աղոթել։

Ինչպես պատահեց, որ քո առաջին համբույրից հետո
Ոչ թե զարյրույթը իմ հոգին պատեց,
Այլ կարոտեցի հենց նույն վարկյանին քո այդ համբույրին,
Ու դարձա գերի այդ սիրագորով ջերմ համբույրներին։

Ձա՛յն հանիր․ Ի՞նչ էս հոգուս հետ խաղում,
Ի՞նչու էս դու ինձ անվերջ չարչարում,
Հիմա էլ թողել ու հեռացել ես,
Իսկ իմ մասին դու քիչ մտածե՞լ ես։

Լռո՛ւմ ես, չո՛ւնես ասելու ոչինչ,
Գուցե դու արդեն մոռացել ես ինձ․․․

Ների՛ր խնդրում եմ, ների՛ր ինձ՝ խենթիս,
Բայց և հասկացիր, հասկացի՛ր դու ինձ,
Կարոտն է խեղդում իմ անգո հոգիս,
Քո վերադարձիդ ու հանդիպումի հավատն է միայն, որ սփոփում է ինձ։

Ետ արի կրկին ու ետ բեր կրկին օրերն այն անգին,
Ետ արի կրկին ու թույլ տուր հանգչեմ քո գրկում լռին,
Համբույր դրոշմեմ քո ջերմ շուրթերին,
Ու անվերջ նայեմ քո սև աչերին։

Ետ արի կրկին ու թույլ տուր, որ ես
Խոստովանեմ քեզ, սերն իմ, ի՛մ անգին»։
Աղբյուրներ: Վաղարշակ Լալայան


Բերդաձոր 1990թ․