փակել փակել

Ախ ինչու

Խոսք: Հովհաննես Ղուկասյան
Երաժշտություն: Կոնստանտին Օրբելյան
Ա՜խ, ինչո՞ւ ես տխուր եմ այսօր,
Սիրտըս հուր, բայց ես լուռ եմ այսօր․
Անհանգիստ ես քայլում եմ մեկ դես ու մեկ դեն,
Ի՞նչ է միտքըս, ա՜խ, ես ի՛նչ գիտեմ։

Եվ ինչու մեկ ժպտալ եմ ուզում,
Մեկ խնդալ ու մեկ լալ եմ ուզում,
Ա՜խ, մի երգ է հնչում անվերջ իմ հոգում,
Եվ այդ ե՛րգն եմ ես երգում։

	Ա, ա, ա, ա, ա, ա,
	Ա՜խ, մի երգ է հնչում անվերջ իմ հոգում,
	Եվ այդ երգն եմ ես երգում։

Ա՜խ, ինչո՞ւ ես երգում եմ անվերջ
Վարդ ու սեր և աստղեր միշտ անշեջ․
Գեղեցիկ մի հայացք է շողում աչքիս դեմ,
Մի՞թե սերն է, ա՜խ, ես ի՜նչ գիտեմ․
Ինչ-որ ձայն ինձ իր մոտ է կանչում,
Ո՞վ է այն, ինձ կարոտն է տանջում,
Ա՜խ, մի երգ է հնչում անվերջ իմ հոգում,
Եվ այդ երգն եմ ես երգում։

	Ա, ա, ա, ա, ա, ա,
	Ա՜խ, մի երգ է հնչում անվերջ իմ հոգում,
	Եվ այդ երգն եմ ես երգում։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)