Գարունը բացվեց,
Իմ սիրտն էլ ծաղկեց․
Ա՜խ, առանց յարի
Աշխարհում կյանք չի լինի,
Ո՞ր ես, իմ սիրո սինի։
Ա՜խ, իմ յար,
Խոստացած ալ վարդերդ բեր,
Արի, ջան,
Սիրտս տարել ես, հետդ բեր։
Ա՜խ, առանց յարի
Աշխարհում կյանք չի լինի,
Ո՞ւր ես, իմ սիրո սինի։
Աչքերդ լուսով,
Ապրում եմ հույսով․
Ա՜խ, առանց յարի
Աշխարհում կյանք չի լինի,
Ո՞ւր ես, իմ սիրո սինի։
Ա՜խ, իմ յար,
Խոստացած ալ վարդերդ բեր,
Արի, ջան,
Սիրտս տարել ես, հետդ բեր։
Ա՜խ, առանց յարի
Աշխարհում կյանք չի լինի,
Ո՞ւր ես, իմ սիրո սինի։