փակել փակել

Գնաց ձմեռն

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Գնաց ձմեռն, եկավ գարուն,
Հալեց ձնիկ վեր սարերուն,
Երթար, լցվեր բարակ առուն.

	Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, ջա՜ն, լե՛, լե՛, լե՛,
	Ջա՜ն, լե՚, լե՛, լե՛, վա՜յ, լո՜, լո՜, լո՜։

Աղբրանց-առուն մեջ քարերուն,
Դեղին սուսան վեր սարերան,
Փունջ մանուշակ մեջ ձորերուն.

	Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, ջա՜ն, լե՛, լե՛, լե՛,
	Ջա՜ն, լե՚, լե՛, լե՛, վա՜յ, լո՜, լո՜, լո՜։

Կանաչ-կարմիր գույն-գույն ծաղկունք,
Դաշտեր ամեն էրունք, թռչունք,
Ձենիկ կուգա գառնիկ մաքուն.

	Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, ջա՜ն, լե՛, լե՛, լե՛,
	Ջա՜ն, լե՚, լե՛, լե՛, վա՜յ, լո՜, լո՜, լո՜։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)