Քեզ եմ մնում, անո՛ւշ գարուն,
Ծաղիկ յարիս հետդ գալուն,
Դու կարոտ ես վառ արևին,
Ես՝ իմ կյանքի գարուն յարին։
Դու վարդ ունես քեզ հմայող,
Քո կյանքի հետ նա էլ մարող,
Ես յար ունեմ հավետ գարուն,
Իմ հոգու մեջ վառ մնայուն։
Անքուն աչքով ես կսպասեմ,
Սերը սրտումս վառ կպահեմ,
Վարդի թփից փունջ կքաղեմ,
Սիրած յարիս նվեր բերեմ։