Հանդես է տոնական աստղալից եքկնի տակ,
Անջատման ժամերը կանչում են դեպի կյանք,
Թողած լույս-լսարան, դեպի կյանք, աշխատանք։
Մենք զվարթ ու խնդուն, քո վառ սերը մեր սրտում,
Մեր հոգում կրակներ և ուրախ, զնգուն երգեր,
Քայլում ենք դեպի կյանք, դեպի նոր աշխատանք,
Բերում ենք, Հայրենի՛ք, սերը մեր քեզ նվեր։
Հայրենիքն է կանչում հարազատ մոր նման.
Ծով դաշտերը կանաչ, այս գետերը վարար,
Լույս աստղերը ճանաչ, այս երկինքը գարնան;
Մենք զվարթ ու խնդուն ․․․
Եվ ուր էլ որ լինենք հայրենի ափերում,
Քո անմար աստղերն են մեր վառվող աչքերում,
Մենք քեզնով, դու մեզնով հավերժ ենք աշխարհում։
Մենք զվարթ ու խնդուն ․․․