փակել փակել

Հով գիշեր զով գիշեր

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Լուսնի շողը պատուհանից ներս ընկավ,
Բայց այդ շողից իմ սիրածի շողն է լավ,
Ողջ աշխարհը մուշ-մուշ անուշ քնել է,
Անքուն սիրտս սիրած յարիս ձայն տվավ:

Հով գիշեր,
Զով գիշեր,
Սեր եմ երգում.
Լուսինը լողում է
Երկնքում:

Սպասում եմ, որ դու քնից արթնանաս,
Շողը վրեդ, ցողը վրեդ՝ բարձրանաս,
Հազար ծաղկով՝ ջահել սրտիս գարուն տաս,
Որ գարունս հավերժական միշտ մնա:

Հով գիշեր,
Զով գիշեր,
Սեր եմ երգում.
Լուսինը լողում է
Երկնքում:

Չես մոռանա գուսան Աշոտ անունս,
Միշտ դալար է, ձմեռ չունի գարունս.
Երգ հյուսելն է իմ հանգիստս, իմ քունս,
Սիրո երգս աշխարհը թող իմանա:

Հով գիշեր,
Զով գիշեր,
Սեր եմ երգում.
Լուսինը լողում է
Երկնքում: