փակել փակել

Անուշ հովիկ

Խոսք: Շանթ
Երաժշտություն:
Ահա՛, ելավ լուսինն արծաթ
Մութ ամպերու ըստվերեն,
Ահա', նավակն ալ գեղազարդ
Դուրս ասհեցավ ժայռերեն։
Անուշ հովիկ, փչե հուշիկ,
Ու դեպ ինձ բեր բյուր ժիր ալիք։

Նավակին մեջ իմ գեղուհին 
Փռված անփույթ՝ լուսնի տակ, 
Կը ձայնակցի իր կիթառին, 
Հնչուն ձայնով մը հստակ։
Անուշ հովիկ, փչե հուշիկ,
Ու դեպ ինձ բեր բյուր ժիր ալիք:

Ձայնով կերգե սեր ու գըգվանք, 
Համակ հյուզում ու սարսուռ,
Ալ թո՛ղ աղջիկ, երգն ու նվագ,
Բոց աչքերդ ինձ դարձուր։
Անուշ հովիկ, փչե հուշիկ
Ու դեպ ինձ բեր բյուր ժիր ալիք։
Աղբյուրներ: http://museum.am/songs


Վերջնական ստուգման ենթարկված չէ։